
329 թեկնածու է ներառվել Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում

2018 թվականին 329 թեկնածու է հավակնում Խաղաղության նոբելյան մրցանակին: Այդ մասին հաղորդվում է Նորվեգիայի նոբելյան կոմիտեի կայքում, որը պատասխանատու է պարգեւի շնորհման ու հանձնման համար:
Կոմիտեում ճշտում են, որ պարգեւին հավակնում են 217 հասարակական գործիչներ եւ 112 կազմակերպություններ: Անցյալ տարի պարգեւին հավակնում էր 318 թեկնածու, որոնցից 215 –ը ֆիզիկական անձինք էին եւ 103-ը՝ հասարակական ու միջազգային կազմակերպություններ:
Նոբելյան հիմնադրամի կանոնների համաձայն՝ նրանց անունները, թե ովքեր են հավակնում այս տարվա Խաղաղության նոբելյան մրցանակին, կոմիտեում չեն նշի, քանի որ դա գաղտնի է պահվում 50 տարի:
Թեկնածուների թիվը ներկայացնելուց հետո Նոբելյան կոմիտեն կշարունակի աշխատել ընդհանուր ցուցակի վրա եւ կկրճատի այն: Արդյունքում՝ մինչեւ աշուն կարղ են մնալ հինգից միչեւ քսան հավակնորդներ: Բայց թե հատկապես ում այն բաժին կհասնի, հայտնի կդառնա հոկտեմբերին, երբ Նոբելյան կոմիտեն պաշտոնապես կհայտարարի մրցանակի դափնեկիրների անունները կամ մրցանակի դափնեկրի անունը: Մրցանակի հանձնման արարողությունը միշտ տեղի է ունենում դեկտեմբերին:
2017 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնել են Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (ICAN), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: