
Ֆրանսուհիների ավելի քան 30 տոկոսը հայտարարել է, որ սեռական ոտնձգությունների է ենթարկվել աշխատավայրում

Ֆրանսիայի յուրաքանչյուր երրորդ բնակչուհին առնվազն մեկ անգամ սեռական ոտնձգությունների զոհ է դարձել: Այդ մասին վկայում են Ifop կենտրոնի հարցման արդյունքները, որն անցկացվել է VieHealthy պորտալի պատվերով:
Ինչպես հետեւում է հարցման արդյունքներից, ֆրանսուհիների 32 տոկոսը սեռական ոտնձգությունների զոհ է դարձել աշխատավայրում «բառիս իրավաբանական իմաստով»: Ընդ որում՝ հարցման մասնակիցների 13 տոկոսը հայտնել է, որ իրենց գործընկերներն «ազատություն են տվել ձեռքերին» եւ դիպել իրենց մարմնի ինտիմ մասերին: 24 տոկոսը հայտարարել է, որ «թեթեւ ֆիզիկական շփման զոհ է դարձել»:
Բացի այդ, Ֆրանսիայի բնակչուհիների 34 տոկոսը հայտարարել է, որ իրենց վրա զգացել են «խոսքային ու վիզուալ ձեւերի ոտնձգություններ», մասնավորապես, սուլոց, ժեստեր, անպարկեշտ մեկնաբանություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: