Ապրիլի 6-ին ԱՄՆ-ը հրապարակեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հերթական (կարծեմ՝ հոբելյանական 50-րդ) ցանկը: Ռուսաստանի իշխանությունների պատասխանը նույնն էր` նորույթ չէ և հետևանքներ չի ունենա: Այդպես ԽՍՀՄ ղեկավարությունն էր խոսում ԱՄՆ նախագահ Ռեյգանի պատժամիջոցների մասին:
Boeing ամերիկյան ինքնաթիռաշինական կոնցեռնը 2018 թվականի առաջին եռամսյակում 184 ինքնաթիռ է մատակարարել հաճախորդներին՝ գլխավոր մրցակցի՝ Airbus-ի 121-ի դիմաց:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս Սիրիային հարվածելու որոշում չի կայացրել:
Հունաստանի ռազմաօդային ուժերի Mirage 2000 ինքնաթիռը ծովն է ընկել Սկիրոս կղզու մերձակայքում, օդաչուի ճակատագիրն անհայտ է:
Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Փհենյանում դեսպանություն բացելու եւ ԿԺԴՀ-ին՝ որպես միջուկային ծրագրից հրաժարման դիմաց փոխհատուցում, հումանիտար օգնություն տրամադրելու հնարավորությունը:
Գերմանիան չի մասնակցի Սիրիայում հնարավոր ռազմական գործողությանը, եթե բանը դրան հասնի:
Քիմիական զենքի արգելման կազմակերության (ՔԶԱԿ) փորձագետները հավաստել են, որ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի ժամանակ կիրառվել է «Նովիչոկ» թունավոր նյութը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին, որը ձերբակալված է պետական հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքով, ապրիլի 12-ին քննչական մեկուսարանից տարել են հոսպիտալ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ապրիլի 12-ին հեռախոսով քննարկել է Սիրիայի իրավիճակը եւ միջազգային իրադրությունը:
Անկարան Մոսկվայից թուրք քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի վերադարձ է ակնկալում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք Սիրիային հարված հասցնելու ստույգ ժամկետներ չի նշել:
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջեւ Սիրիայի գծով հատուկ կապը գտնվում է ակտիվ վիճակում:
Եվրամիության խորհուրդն ապրիլի 12-ին մինչեւ 2019 թվականի ապրիլի 19-ը երկարաձգել է Եվրամիության սահմանափակիչ միջոցներն «ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների»:
Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում կմնա Եվրամիությանը գազի հանգուցային մատակարարը, բայց նա պետք է գտնվի մրցակցության պայմաններում, որպեսզի էներգակիրների գները շահավետ լինեն Եվրամիության համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկելու է Սիրիայում ճգնաժամի սրվելը:
Իսրայելացիները շչակների երկարատեւ հնչյունների ներքո գլուխ են խոնարհել Հոլոքոստի զոհերի հիշատակին՝ անուն առ անուն հիշելով վեց միլիոն զոհվածներին եվրոպացի հրեության ցեղասպանության ժամանակ եւ տարբեր ձեւերով կրկնելով «այլեւս երբեք» պատգամը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է SESTA-FOSTA օրինագիծը, որն արգելում է սեքս-առեւտուրը Համացանցում։
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դուստրը՝ Կլոդը, հոր հին կոստյումները եւ սվիտերները տվել է միգրանտներին օգնելու համար:
ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն համաձայնեցնում են երկու երկրների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի վերջին մանրամասները:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարծում է, որ երկրում անհրաժեշտ է կրճատել համալսարանների թիվը:
Երեք մարդ է զոհվել, եւս երեքն անհայտ կորել ապրիլի 12-ին Դեղին ծովում Տանզանիայի դրոշի ներքո նավարկող 500 տոննա ջրատարողությամբ սառնանավի եւ 15-տոննանոց հարավկորեական ձկնորսական առագաստանավի բախման հետեւանքով:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի կենտրոնական մասում գրոհել են Ղազնի քաղաքի շրջանային վարչակազմի շենքը եւ ոստիկանության հսկիչ անցակետը, ինչի հետեւանքով զոհվել են շրջանի ղեկավարը եւ յոթ ոստիկան:
Երկրորդ օրը լինելով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգը չորեքշաբթի օրը շարունակում էր պատասխանել ԱՄՆ-ի կոնգրեսականների հարցերին։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է Ռուսաստանի, Սիրիայի եւ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական որեւէ գործողության վտանգավորության մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «Սիրիայի ճգնաժամը», երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են սերտ կապ պահպանել այդ երկրում տիրող իրադրության շուրջ:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն (ՔԶԱԿ) ավարտել է մարտի սկզբին Սոլսբերիում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման գործով հետաքննությունը եւ արդյունքները փոխանցել է Մեծ Բրիտանիային:
Մայք Պոմպեոն, որն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում լսումների ընթացակարգ է անցնում երկրի նոր պետքարտուղար պաշտոնում հաստատվելու կապակցությամբ, կհայտարարի, որ իր գալով կավարտվի Վաշինգտոնի «մեղմ» քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:
Ռուսաստանի պաշտոնական շրջանակները պնդում են, որ ռուսական արտարժույթի անկումն ամերիկյան պատժամիջոցների հետևանքով ժամանակավոր երևույթ է, և ռուսական տնտեսությունը կարող է դիմակայել դրան:
Իսպանիայի ABC խոշոր հրատարակության ղեկավարը՝ ճիչեր արձակելով, ընկել է իր բազկաթոռից հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ:
«Եվրամիությունն ընդհանուր առմամբ պետք է բոլոր ասպեկտների վերլուծությունից հետո եզրահանգման գա և համոզված լինի, որ ճիշտ որոշում է կայացնում Հայաստանի վերաբերյալ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին: