
Չինաստանում պոկվել է ճոպանային կամուրջը, որի վրա զբոսաշրջիկներ են եղել

Համացանցում հայտնվել է Չինաստանի Գուանդունի նահանգում ճոպանային կամրջի պոկվելու տեսագրությունը, որի վրա զբոսաշրջիկներ են եղել: Այդ մասին հայտնել է The Sun-ը: Զբոսաշրջիկներն անցնում էին ճոպանային կամրջով, բայց ճանապարհի կեսին նրանիցից մեկն սկսել է ցատկոտել եւ ճոճել կառուցվածքը: Կամուրջը չի դիմացել բեռնվածությանը եւ կտրվել է:
Այդ ժամանակ կամրջով գնացող զբոսաշրջիկներն ստիպված են եղել կառչել պարաններից: Չինաստանի զանգվածային լրատվամիջոցների հրապարակած տեսահոլովակում լսվում է՝ ինչպես է միջադեպը նկարահանող մարդը բացականչում, թե իր բախտն ինչպես բերեց, որ այդ պահին կամրջի վրա չէր գտնվում:
Չինաստանի ԶԼՄ-ների հաղորդումներով՝ կամուրջը, որը Յանդունի շրջանի Յանցզյան քաղաքի տեսարժան վայրերից մեկն է, գտնվում է ջրից երկուսուկես մետր բարձրության վրա: Քանի որ բոլոր վեց հոգին էլ եղել են ապահովական գոտիներով, միջադեպն ավարտվել է առանց վնասվածքների: Կամուրջն անորոշ ժամանակով փակված է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: