Բաժիններ՝

Մադուրոն կոչ է արել Գուայդոյին արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, որն իրեն պետության ղեկավար է հռչակել, խորհրդարանական ընտրություններ հայտարարել: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 19-ին բժշկական հաալսարանի շրջանավարտների առջեւ ունեցած իր ելույթի ընթացքում: Հեռարձակումն իրականացվում էր Twitter-ում:

«Ինչու նա խորհրդարանական ընտրություններ չի հայտարարում, որպեսզի նրան չհեռացնե՞ն ժողովրդի քվեարկությամբ: Թող իրեն նախագահ հռչակած այդ ծաղրածուն ընտրություններ նախաձեռնի, որպեսզի նրան տապալեն քվեարկությամբ»,- հայտարարել է Մադուրոն: Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն հռչակել էր պետության նախագահ:

ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ հայտարարել են Գուայդոյին ճանաչելու մասին եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, որի ընտրվելը նրանք օրինական չեն համարում, պահանջել են ուժային գործողություններ թույլ չտալ ընդդիմության դեմ: Մադուրոն իրեն հայտարարել է սահմանադրական նախագահ, իսկ ընդդիմադիր խորհրդարանի ղեկավարին նա որակել է ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ պաշտպանել են Մադուրոյին՝ որպես Վենեսուելայի օրինական նախագահի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս