Բաժիններ՝

Ավստրալիայում 1 մլրդ ծառ կտնկեն ջերմոցային գազերի դեմ պայքարելու համար

Ավստրալիայում որոշել են 1 միլիարդ ծառ տնկել հաջորդ 30 տարվա ընթացքում: Սպասվում է, որ դա երկրին կօգնի հասնել Փարիզի կլիմայի համաձայնագրի նպատակների մի մասին, որին երկիրը միացել է 2016 թվականին: Ընդգրկուն ակցիայի սկսվելու մասին հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, որը համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է Twitter-ի՝ իր էջում։

Բնապահպանները կարծում են, որ մայր ցամաքի կանաչապատման այդ խոշոր ակցիան կօգնի ազատվել առնվազն 18 միլիոն տոննա ջերմոցային գազերից արդեն մինչեւ 2030 թվականը:

«Մեր կառավարությունը հայտարարում է նոր ակցիայի մասին, որի ընթացքում մենք ինը տարածաշրջանային անտառային զանգվածներ կստեղծենք ամբողջ երկրում: Նոր ծառերի տնկման պլանի իրականացման համար արդեն նախատեսված է լրացուցիչ ֆինանսավորում 20 միլիոն (ավստրալական) դոլար (14,3 միլիոն ամերիկյան դոլար) ծավալով»,- նշված է վարչապետի հաղորդագրության մեջ: Այսօրվա դրությամբ Ավստրալիան տարեկան արտադրում է շուրջ 500 միլիոն տոննա ջերմոցային գազ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս