
Բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով Չինաստանում զոհվել է 20 մարդ

Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում ածխի հանքի բեռնատարներից մեկի հետ ավտովթարի հետևանքով զոհվել է 20, տուժել ավելի քան 30 մարդ։
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին ասվում է տեղի ադմինիստրացիայի հայտարարության մեջ:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրն առավոտյան, երբ բեռնատարն աշխատակիցներին տեղափոխելիս է եղել Շիլին-Գոլի տարածք: ՃՏՊ-ի հետևանքով տեղում զոհվել է 15 մարդ, 1 հոգի հիվանդանոցի ճանապարհին, ևս 4-ը՝ հիվանդանոցում:
Ավելի քանի 30 անձ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Նրանց ցուցաբերել են համապատասխան բժշկական օգնություն: