
Բրազիլիայի ռազմաօդային զորքերի ինքնաթիռը հումանիտար օգնությամբ վայրէջք է կատարել Վենեսուելայի սահմանին

Բրազիլիայի ռազմաօդային զորքերի ինքնաթիռը 23 տոննա չոր կաթով և առաջին օգնության 500 պարագայով ժամանել է Վենեսուելայի սահման:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, ինքնաթիռը օդ է բարձրացել Պորտու-Ալեգրիից՝ Բրազիլիայի հարավից: Օդանավը վայրէջք է կատարել նահանգի մայրաքաղաքում՝ Ռորայմիա Բոա-Վիստեում՝ սահմանից 215 կմ հեռավորության վրա:
Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, Բոա-Վիստու է ժամանել երեք բեռնատար՝ 51 տոննա բրինձով և շաքարավազով: Այս պահի դրությամբ ամբողջ հումանիտար օգնությունը պահվում է Բոա-Վիստայի ավիաբազայի պահեստում:
Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը մտադիր չէ թույլ տալ հումանիտար օգնության ներմուծումը: Մադուրոն հայտարարել է, որ ամբողջությամբ փակում է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը և դիտարկում է Կոլումբիայի հետ սահմանը փակելու հարցը: