
Էկվադորում երկրաշարժի հետևանքով 3 անձ է տուժել

Երեք անձ վիրավորվել է Էկվադորում տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Էկվադորի Ռիսկերի վերահսկողության և արտակարգ իրավիճակների ազգային ծառայությունը:
Ծառայության տվյալներով՝ երկու հոգի տուժել է Մորոնա-Սանտյագո արվարձանում, մեկն էլ ՝ Կուենկա արվարձանում:
7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ երկրի արևելյան հատվածում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 152 կմ խորության վրա, ինչի մասին հայտել են ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից: Եվս մեկ երկրաշարժ տեղի է ունեցել Էկվադորի արևմուտքում: Էպիկենտրոնը գտնվել է Էկվադորի Դուրան քաղաքից 15 կմ հարավ-արևելք, իսկ օջախը՝ 82 կմ խորության վրա: