
Aero India 2019 միջազգային օդատիեզերական ցուցահանդեսը բացվել է վիթխարի օդային շքերթով

Հնդկաստանի հարավի Բանգալոր քաղաքում բացվել է Aero India 2019 միջազգային օդատիեզերական ցուցահանդեսը: Ավանդույթի համաձայն, ցուցահանդեսն սկսվել է վիթխարի շքերթով: Օդակայանի երկնքում հայտնվել են մարտական ուղղաթիռներ, կործանիչներ եւ պիլոտաժային խմբեր, որոնք կատարել են բարդ տրյուկային էլեմենտներ։
Ավիաշոուին հետեւել են հազարավոր մարդիկ, որոնք միջոցառմանը ժամանել էին ամբողջ աշխարհից: Տեսանյութում ցուցադրված են բարձրագույն պիլոտաժի կադրերը:
Օդատիեզերական ցուցահանդեսն առաջին հերթին բիզնես-հարթակ է, որտեղ կնքվում են ռազմական խոշոր պարտավորագրեր, հաղորդել է Sputnik-ը: