
Հնդկաստանի ֆաբրիկաներից մեկում հզոր պայթյունը տասը մարդու կյանք է խլել

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար-Պարադեշ նահանգում գտնվող մանածագործական ֆաբրիկայում փետրվարի 23-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ականատեսների խոսքով՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ հիմքից քանդել է ոչ միայն ֆաբրիկան, այլև մոտակայքում գտնվող մի քանի շինություն ևս:
Թեպետ պայթյունի հստակ պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ ֆաբրիկայի տարածքում ապօրինի գործել է հրավառությունների արտադրմամբ զբաղվող արհեստանոց:
Կատարվածի հետևանքով հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն: