
Պետերբուրգում այրվող օդանավարանը նկարահանել են անօդաչուով

Հինգերորդ ալիքը հրապարակել է Սանկտ Պետերբուրգում օդանավարանի տեսագրությունը, որտեղ խոշոր հրդեհ է տեղի ունեցել։
Կոպտերով նկարահանված կադրերում երեւում է, թե ինչպես է կրակը պատել ամբողջ օդանավարանը, տարածքի վրա սեւ թանձր ծուխ է բարձրանում:
Հրդեհն սկսվել է 02:13-ին Պետերբուրգի Պուշկինսկի շրջանում, կրակը ճարակել է շենքի 12 հազար քառակուսի մետր տարածք: Հրդեհաշիջմանը ներգրավվել են 220 մարդ եւ 49 միավոր տեխնիկա, ինչպես նաեւ երկու հրշեջ գնացք: Հրդեհի հետեւանքով օդանավարանն ամբողջովին այրվել է եւ փլվել: Տուժածների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: