Բաժիններ՝

ԱՄՆ-ում հանրապետականները մերժել են իմփիչմենթի շուրջը դեմոկրատների մեղադրանքները. Fox News

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները պատրաստել են նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման վերաբերյալ դեմոկրատների դեռեւս չհրապարակված զեկույցի պատասխանը եւ մերժել մեղադրանքները պետության ղեկավարի հասցեին: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:

Դեմոկրատներն արդեն դեկտեմբերի 3-ին կարող են ներկայացնել իրենց զեկույցը, որի հիման վրա պատրաստվում են քվեարկելու Թրամփի պաշտոնազրկման շուրջը եւ գործը հանձնելու Սենատ: Մինչդեռ հանրապետականներն արդեն պատրաստել են 123-էջանոց փաստաթուղթ՝ դեմոկրատների փաստարկների հետեւողական հերքմամբ, ճշտում է հեռուստաալիքը:

«Ներկայացված հանցանշանները չեն ապացուցում դեմոկրատների մեղադրանքներից որեւէ մեկը, եւ դեմոկրատների կողմից վկաներից ոչ ոք ցույց չի տվել, թե իր մոտ եղել են կաշառքի, շորթման կամ որեւէ այլ ծանր հանցագործության վկայություններ»,- մեջբերում է անում հեռուստաալիքը հանրապետականների զեկույցից:

Հանրապետականները նաեւ «ըստ էության» ոչ մի «սխալ բան» չեն տեսնում Ուկրաինայի նկատմամբ Թրամփի վարչակազմի գործողություններում եւ հանգամանորեն արդարացնում են վարչակազմի քաղաքականությունն այդ հարցում: Այն բանի վկայությունները, թե Թրամփն Ուկրաինայի իշխանություններից պահանջել է քաղաքական ծառայություններ օգնության դիմաց, հանրապետականները համարել են դեմոկրատների ասեկոսեներ եւ հետեւություններ, որոնք կանխապես միտված են պաշտոնազրկման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս