Թրամփը վիրավորական է համարել ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին Մակրոնի հայտարարությունը
ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը վիրավորական է դաշինքի շատ պետությունների համար եւ չի համապատասխանում իրականությանը: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ կայացած հանդիպումից հետո։
«Այդ հայտարարությունները վիրավորական են ՆԱՏՕ-ի շատ երկրների համար: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) հայտարարել է, որ Մակրոնի ուղեղն է մահացել: ՆԱՏՕ-ն ամենից շատ անհրաժեշտ է Ֆրանսիային եւ ամենից քիչ՝ ԱՄՆ-ին, որը ներդրումներ է կատարում Եվրոպայի պաշտպանության բնագավառում»,- հայտարարել է նա:
ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտարարել է, որ Վաշինգտոնը շատ գոհ է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի ավելացումից: Նրա խոսքով՝ դաշինքի գլխավոր քատուղար Ենս Ստոլտենբերգը գերազանց աշխատանք է կատարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: