ԱՄՆ-ի առաջին տիկինը ցուցադրել է Սպիտակ տան՝ Սուրբծննդյան տոնական ինտերիերը
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել է, թե Սուրբծննդյան տոների առթիվ ինչպես է զարդարված Սպիտակ տունը: ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ձեւավորման տեսագրությունը հրապարակված է Մելանյայի եւ Սպիտակ տան Twitter-ում: «Ամերիկայի ոգին է թեւածում Սպիտակ տանը»,- գրել է Մելանյան։
Սպիտակ տան հարկաբաժիններում կանգնեցված են Ծննդյան տոների եղեւնիներ: Նաեւ նստավայրում կարելի է տեսնել սեղան՝ Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամրջի, Սպիտակ տան եւ Ազատության արձանի մակետներով: Գլխավոր սեղանատան բուխարին գեղազարդված է կարմիր վարդերով:
Սպիտակ տան ամանորյա գլխավոր տոնածառը Վաշինգտոն՝ նախագահի նստավայր են բերել նոյեմբերի 25-ին Փենսիլվանիայի նահանգից: Այն դիմավորել է Մելանյա Թրամփը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
“The Spirit of America” is shining in the @WhiteHouse! I am delighted to share this beautiful exhibit of patriotism for all to see, and excited for everyone to experience the beauty of the #Christmas season! pic.twitter.com/qGxxl9qBrd
— Melania Trump (@FLOTUS) December 2, 2019