
Մեծ Բրիտանիայում ձերբակալել են մի խումբ դպրոցականների վրաերթի ենթարկած կասկածյալին

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որին կասկածում են դեկտեմբերի 2-ին ավտոմոբիլով մի խումբ դպրոցականների վրաերթի ենթարկելու մեջ, միջադեպի հետեւանքով զոհվել է 12-ամյա դեռահաս, հաղորդել է Էսեքսի ոստիկանությունը։ «51-ամյա տղամարդը ձերբակալվել է մի շարք հանցագործությունների, ներառյալ սպանության եւ մահափորձի կասկածանքով»,- ասված է ոստիկանության Twitter-ում:
Մեծ Բրիտանիայի Էսեքսի կոմսությունում դեկտեմբերի 2-ին ավտոմոբիլը վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15.20-ին (Երեւանի ժամանակով 19.20-ին), երբ դպրոցներում ավարտվում են պարապմունքները: Արծաթագույն Ford KA ավտոմոբիլի վարորդը բախումից հետո կանգ չի առել եւ փախել է պատահարի վայրից: Վթարից նաեւ տուժել են 15 տարեկան երկու դեռահաս, 13 տարեկան տղա եւ 16 տարեկան աղջիկ եւ 53-ամյա կին: Իրավապահները գործ են հարուցել «սպանություն» հոդվածով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: