Պենտագոնը գրեթե 1 մլրդ դոլար է հատկացրել գերձայնային հրթիռի մշակման համար
Lockheed Martin կորպորացիան գրեթե 988,8 մլն դոլար է ստացել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համար ARRW նոր հրթիռի մշակման համար: Դա հետեւում է Պենտագոնի հաղորդագրությունից:
Աշխատանքներն անցկացվելու են Օռլանդոյում (Կալիֆոռնիայի նահանգ) եւ, ինչպես ենթադրվում է, պետք է ավարտվեն մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Lockheed Martin ընկերությունը 988 մլն 832 հազար 126 դոլար է ստացել ավելի վաղ «Օդում բազավորմամբ արագ հակազդման զենքի» շուրջ կնքված պարտավորագրի պայմանների փոփոխության շրջանակում»,-ասվում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Պարտավորագրի շրջանակներում ընկերությունը պետք է զբաղվի կոնստրուկցիայի նախագծով, անցկացնի փորձարկումներ եւ հրթիռը նախապատրաստի սերիական արտադրության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: