Ճապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը գերազանցել է 80.000–ը
Ճապոնիայում բնակվող՝ 100 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է 80 հազարի նշագիծը: Այդ մասին են վկայում երկրի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության՝ սեպտեմբերի 15-ին հրապարակված տվյալները:
Նշվում է, որ ներկայումս Ճապոնիայում բնակվում է 80 450 մարդ, որոնց տարիքը գերազանցում է 100-ը: Անցյալ տարի այս ցուցանիշն աճել է 9 176-ով: Ուշագրավ է, որ նրանց 88 տոկոսը կանայք են՝ 70 675: Գերատեսչության տվյալներով՝ երկրի ամենատարեց կինը 117 տարեկան է, նա բնակվում է Ֆուկուոկայի պրեֆեկտուրայում, իսկ ամենատարեց տղամարդը 110 տարեկան է, նա բնակվում է Նարայի պրեֆեկտուրայում:
Միայն անցյալ տարի Ճապոնիայում 100 տարեկանից բարձր մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել 70 հազարի նշագիծը:
Փորձագետների կանխատեսումներով՝ երկրում ընթացիկ ժողովրդագրական խնդիրների պահպանման դեպքում 2053 թվականին Ճապոնիայի բնակչությունը կկրճատվի ներկայիս 127 միլիոնից մինչեւ 100 միլիոն, իսկ 2065 թվականին՝ մինչեւ 88 միլիոն, նրանց 38 տոկոսը կլինեն 60 տարեկանից բարձր մարդիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: