Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը մեկնել է Ղազախստան։ Նրա թռիչքը տևել է 8 ժամ, քանի որ Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը։ Հերցոգի ինքնաթիռը սիտպված է եղել փոխել ու երկարացնել թռիչքուղին և հազարավոր կիլոմոտրերով՝ Եվրոպայի ու Ռուսաստանի օդային տարածքով հասնել Աստանա։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են կուլիսային բանակցություններ վարել խաղաղ կարգավորման շուրջ։ Գործընթացի առաջնային փուլը կարող է լինել նախապատերազմյան ստատուս-քվոյին վերադառնալու և Հորմուզի նեղուցով ազատ նավագնացությունը վերականգնելու համաձայնությունը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակների, որոնք չեն եղել Սառը պատերազմից ի վեր, ուստի անհրաժեշտ է ապահովել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հզորությունը: Այս մասին X-ում հայտարարել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։
Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար Իրանի կենտրոնական բանկը բացել է չորս արժույթով հաշիվ՝ նավերից տարանցիկ վճարներ հավաքելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ին և թագուհուն ցույց են տվել Սպիտակ տան տեսքով պատրաստված նոր փեթակը։ Ապրիլի 28-ին համապատասխան կադրերը հրապարակել է ԱՄՆ առաջնորդի լուսանկարչական ծառայությունը։
Միացյալ Նահանգները, սահմանելով Իրանի ծովային շրջափակում, որն ուղեկցվում է առևտրային նավերի առգրավմամբ և անձնակազմերի կալանավորմամբ, փաստացի գործում է որպես ծովահեն և ահաբեկիչ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տուլայի մարզում 2,8 հազար քառակուսի մետր մակերեսով պահեստ է այրվում։ Այս մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հարավային Սուդանում կործանվել է CityLink Aviation ավիաընկերության Cessna 208 Caravan ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությանը:
Մակնշման «Честный знак» պետական համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումը օֆլայն և օնլայն խանութներում։ Ինչպես РБК-ին հայտնել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։
Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. թեմային անդրադարձել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է երկամսյա պատերազմի կարգավորման վերաբերյալ իրանական վերջին առաջարկից, հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ նվազեցնելով հակամարտության լուծման հույսերը, որը խաթարել է էներգակիրների մատակարարումները, խթանել գնաճը և հազարավոր մարդկանց կյանքեր խլել, հաղորդում է Reuters-ը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ողջունում է Ռուսաստանի աջակցությունը դիվանագիտական ջանքերին և բարձր է գնահատում երկու երկրների միջև կապերի ամրությունը՝ նշելով, որ վերջին իրադարձությունները ցույց են տվել նրանց ռազմավարական գործընկերության խորությունը։
Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ Մոսկվան և Թեհրանը կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում:
Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, իրավապահները խմբի անդամների մոտ հայտնաբերել են կաննաբիս և հաշիշ։ Արգելված նյութերի ընդհանուր արժեքը
Դիվանագետը շեշտեց, որ Ուկրաինան միտումնավոր ստեղծում է ռադիոլոգիական սպառնալիքներ Կենտրոնական Եվրոպայում՝ հույս ունենալով նյարդայնացնել իր արևմտյան հովանավորներին։
ՏՆԱՎԵՐ ՏՆԱՍԵՐՆԵՐԸ-1. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ արդեն իսկ բողոք է ներկայացրել WORLD BOXING և հետամուտ է լինելու, որպեսզի
ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի հետ լարվածության աճի ֆոնին մտադիր է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովների անցկացումից, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով
Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ «կեղտոտ, արյունոտ մանիպուլյացիա է»։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների միջազգային իրավունքի մասնագետ Լարիսա Ալավերդյանը:
Նա նաև հավելել է, որ ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է լինի այնպիսին, որը վերջնականապես և անդառնալիորեն կզրկի Իրանին ցանկացած պահի միջուկային
Մեկ այլ առաջարկվող միջոցառում կոչ է անում եվրոպական ինստիտուտներին սահմանափակել իրենց լիազորությունները՝ «կրճատելով եվրոպական ինստիտուտների աշխատակիցների թիվը»։
Բանակցությունների բաց հատվածում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավորինս արագ հաստատվի։
Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բարդ դիմակայությունը շարունակվում է, կողմերից որևէ մեկը չի ցանկանում կատարել մեծ զիջում:
Մայիսի 4-ին Երևանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով:
ԱԳ նախարարի տեղակալի խոսքով՝ տարածաշրջանում համագործակցության հեռանկարները լայն են։
Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել են մասնակցել ապրիլի 23-24-ը Կիպրոսում կայացած ոչ պաշտոնական ԵՄ գագաթնաժողովին, սակայն Էրդողանը մերժել է հրավերը։
«Ակնհայտ է, որ Իրանը դիմակայում է աշխարհի ամենամեծ գերտերությանը, և նրանք չեն հասել իրենց նպատակներից ոչ մեկին։ Այդ պատճառով էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ
Անցյալ դարի կեսերին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) մտքի վերահսկման փորձեր է իրականացրել հյուսիսկորեացի ռազմագերիների վրա
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հուշարձանների հիմնովին ոչնչացումը շարունակվում է։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելուց հետո, ադրբեջանական սոցհարթակներում օգտատերերն արդեն խոսում են Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը քանդելու մասին։