Հարավային Կորայի նախագահ Մուն Չժե Ինը Կորեական թերակղզու խաղաղ միավորումը «ոչ փոխզիջումային սկզբունք» է համարել «կայուն զարգացմանն աջակցելու եւ ապագա սերունդների բարեկեցության համար», բայց միեւնույն ժամանակ ընդգծել է անվտանգության խիստ միջոցների անհրաժեշտությունը ԿԺԴՀ-ի կողմից զինված սադրանքներին դիմակայելու համար:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթի հետ, որը Մոսկվայում կգտնվի աշխատանքային այցով:
Հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն և խորն արմատներ: Դրանք ձևավորվել և զարգացել են դարերի ընթացքում` հիմնվելով մեր ընդհանուր արժեհամակարգի վրա: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 25 տարիների ընթացքում, հայ-իտալական հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով, նշանավորվել մի շարք ձեռքբերումներով:
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 47 տարեկանում վախճանվել է ռուսական հայտնի «Иванушки International» խմբի նախկին մենակատար Օլեգ Յակովլևը:
Եվրամիությունը կարողացավ վերապրել դժվարին փուլը, իսկ հանրակցության ապագայի նկատմամբ հավատը վերադառնում է:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը հայտնել է համաշխարհային կազմակերպության ծախսերի կրճատման հարցում առաջին հաջողությունների մասին. խաղաղապահ գործողությունների բյուջեն կրճատվել է ավելի քան կես միլիոն դոլարով։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը սահմանել է մուսուլմանական վեց պետությունների բնակիչներին եւ փախստականներին այցագրեր տալու նոր պահանջներ՝ Գերագույն դատարանի որոշման լույսով, որը մասնակիորեն վերականգնել է նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագրի գործողությունը
Ավստրալիան եւ ԱՄՆ-ը ամենաընդգրկուն համատեղ վարժանքներն են սկսել ավտրալական տարածքային ջրերում, ինչի մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Իսրայելի բանտերի վարչության պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովը բավարարել է երկրի 71-ամյա նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի խնդրագիրը, որը 16,5 ամիս բանտում է անցկացրել 27-ամսյա պատժաժամկետից, որին նա դատապարտվել էր կոռուպցիայի համար:
«Անվտանգության հարցերում մենք մեր հույսն առաջին հերթին պետք է դնենք մեր վրա: Երկրորդը` պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, և մեր դիրքորոշումն այդ հարցում շատ հստակ ու պարզ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումը:
«Նախաստորագրված փաստաթուղթը որևէ հակասություն չունի մեր որևէ այլ միջազգային պարտավորությունների հետ»,- ասաց Ֆարմանյանը` նշելով, որ նոր համաձայնագիրը ԵՄ-ի հետ համագործակցության խորը և համապարփակ հիմք է ստեղծում:
«Ակտիվ շարունակվել են բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, տարբեր փոխայցելություններ են եղել`բարձր մակարդակի, Հայաստանը հասցրել է միանալ ԵՄ-ի տարբեր ծրագրերին, շարունակել նրանք, որոնց արդեն միացել էր»,- ասաց Շ.Քոչարյանը` կարևորելով հատկապես «Հորիզոն-2020»-ին և ԵՄ-ի այլ կրթական ծրագրերին Հայաստանի մասնակցությունը:
: Ինչպես նշվում է, կարդինալը, որն այժմ ապրում է Հռոմում, պետք է Մելբուռնի դատարան ներկայանա հուլիսի 18-ին:
ԺԴՀ-ն չի հրաժարվի միջուկային զենքի մշակումից, որն անհրաժեշտ է երկրի ինքնիշխանության եւ Միացյալ Նահանգների սպառնալիքից իր ժողովրդի գոյության իրավունքի պաշտպանության համար:
ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են արտասահմանյան ավիաչվերթերում անվտանգության միջոցների ուժեղացման մասին:
Ավտոմեքենան հարվածել է Բրազիլիայի նախագահի պաշտոնական նստավայրի դարպասին, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Բրազիլիայում: Ինչպես հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, Ալվորադա պալատի պահպանության ծառայությունը կրակ է բացել ավտոմեքենայի վրա։
Petya շորթիչ-վիրուսը տեխնիկապես ավելի բարդ եւ ավելի վտանգավոր է, քան WannaCry-ն: Այն համակարգի վրա է գրոհում երեք տարբեր եղանակներով:
Վենեսուելայի իշխանությունները հայտնաբերել են ոստիկանական ուղղաթիռը, որից հունիսի 27-ին գնդակոծվել էր Գերագույն դատարանի շենքը երկրի մայրաքաղաք Կարակասում:
Facebook-ի օգտատերերի թիվը հունիսի 27-ին հասել է 2 միլիարդի, ինչի մասին հայտնել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
«Առայժմ բոլորը հասկանում են, որ ճիշտ չէ Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսել, դրա անհրաժեշտությունը չկա, և բոլորը փորձում են այս կամ այն կերպ Հայաստանի վրա ազդել»:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ միասին բայդարկայով զբոսնել է Ինդոնեզիայի Բալի կղզում հանգստանալու ընթացքում:
Ֆրանսուհին ամուսնություն է կնքել իր քաղաքացիական ամուսնու հետ, որ 2015 թվականի նոյեմբերին զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով:
Հեղինակավոր Vanity Fair ամսագրի օգոստոսի համարը լույս կտեսնի հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի լուսանկարով, ով երեխայի է սպասում Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր հայազգի Ալեքսիս Օհանյանից:
«Ամերիկան միշտ մեր կողքին է՝ հենց այդպես ենք մենք տեսնում Միացյալ Նահանգները, հենց այդպիսին է տեսնում Ամերիկայի դերը Հայաստանի հետ հարաբերություններում հայ Սփյուռքը»:
ԱՄՆ-ում տեղի է ունեցել գրիպի դեմ պատվաստանյութով ծեփասպեղանու կլինիկական փորձարկումների առաջին փուլը:
Ինչպիսի գործողություններ էլ որ ձեռնարկեն ամերիկահայերը իրենց հարցերի լուծման համար, Ադրբեջանը ձգտում է նմանակել նրանց և հակազդել Միացյալ Նահանգներում իր վարձու ընկերությունների միջոցով: Նախագահ Ալիևն 2013 թ. իր ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանի «հիմնական թշնամին հայկական լոբբին է»: Նա նաև նշեց, որ «հայկական լոբբին օր ու գիշեր փորձում է զրպարտել Ադրբեջանին, վարկաբեկել նրա հեղինակությունը: Նրանք մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին, Փարիզ այցելելու հրավերը: Այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատը:
«Երևանը սքանչելի քաղաք է դարձել, և ամեն տեղ երիտասարդություն կա, բոլորը երջանիկ են երևում։ Երբ գալիս եմ Հայաստան՝ նոր մտքեր են ծնվում»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումայի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պետդումայի լրատվական ծառայությունը:
Հարավային Կորեան սկսում է «պահածոյացված օդ» վաճառել շրջակա միջավայրի աճող աղտոտման կապակցությամբ: