
Ջիբութիում հինգերորդ անգամ նախագահի պաշտոնում է ընտրվել Իսմաիլ Օմար Գելեն

Ջիբութիի գործող նախագահ Իսմաիլ Օմար Գելեն ընտրություններում 98.58 տոկոս ձայներով վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում: Ընտրությունների արդյունքները հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախագահական ընտրություններին մասնակցում էին երկու թեկնածու: Մյուսը՝ անկախ թեկնածու, 56-ամյա գործարար Զաքարիա Իսմայիլ Ֆարախն է, ով ստացել է 2.59 տոկոս ձայն:
Սա կլինի 73-ամյա Գելեի պաշտոնավարման արդեն հինգերորդ շրջանը: Առաջին անգամ նա ստանձնել էր նախագահի պաշտոնը 1999 թվականին և հետագայում վերընտրվել էր 2005-ին, 2001-ին և 2016-ին: