Բաժիններ՝

Իսրայելը պայթյուն է կազմակերպել Նաթանզի օբյեկտում. The New York Times

Նաթանզ քաղաքում Իրանի միջուկային օբյեկտի բաշխիչ էլեկտրացանացում վթարը տեղի է ունեցել պայթյունի հետեւանքով, որը կազմակերպել է իսրայելական կողմը: Այս պնդմամբ ապրիլի 11-ին հանդես է եկել The New York Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Հրապարակման մեջ ասված է, որ «էլեկտրաէներգիայի անջատման պատճառն, ըստ երեւույթին, եղել է դիտավորյալ պլանավորված պայթյունը»: Ինչպես նշում է հրատարակությունը, հետախուզության ամերիկացի եւ իսրայելացի աշխատակիցները «հայտարարել են, թե դանում դեր է խաղացել Իսրայելը»:

Հետախուզության աշխատակիցների թվից թերթի երկու աղբյուրների վարկածով՝ վնասը «հասցվել է հուժկու պայթյունով, այն լիովին ավերել է անկախ եւ լավ պահպանվող նրեքին էներգահամակարգը, որն ապահովում է ուրան հարստացնող ստորգետնյա ցենտրիֆուգների աշխատանքը: Այդ անձինք պնդում են, որ խոսքը վերաբերում է «իսրայելական գաղտնի գործողությանը»:

Նրանց խոսքով՝ պայթյունի պատճառով «ուժեղ հարված է հասցվել Իրանի ուրանի հարստաման հնարավորություններին»: Նաթանզում աշխատանքը վերսկսելու համար կպահանջվի առնվազն 10 ամիս, ասված է նյութում: Հրատարակությունը նշում է, որ առայժմ պարզորոշություն չկա այն բանի վերաբերյալ, թե իսրայելական կողմի պլանների մասին իրազեկված է եղել արդյոք ԱՄՆ-ի նախավգահ Ջո Բայդենի վարչակազմը: Ավելի վաղ The New York Times թերթը, վկայակոչելով աղբյուր, հայտնել է, որ «մի ամերիկացի պաշտոնատար անձ հավաստել է, որ Իսրայելը դեր է խաղացել Նաթանզում էլեկտրաէներգիայի անջատման հարցում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս