
ԱՄԷ վարչապետը հայտնել է առաջին արաբ կին տիեզերագնացի անունը

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է առաջին արաբ կին տիեզերագնացի անունը: ԱՄԷ-ի վարչապետ Մուհամեդ բեն Րաշիդ Ալ Մակտումը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ խոսքը Նուրա Ալ-Մատրուշի մասին է:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վարչապետն ընդգծել է, որ նոր տիեզերագնացներին ընտրել են 4 հազար թեկնածուից:
Նրանց դասընթացները կսկսվեն ՆԱՍԱ-ի ծրագրով: