
Հայտնի է` արքայազն Ֆիլիպի մահից հետո ում են փոխանցվել «Էդինբուրգի դուքս» տիտղոսն ու մյուս կոչումները

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահից հետո նրա բոլոր տիտղոսները, այդ թվում` Էդինբուրգի դուսքի, փոխանցվել են նրա ավագ որդուն՝ արքայազն Չարլզին, հայտնում է բրիտանական Express պարբերականը։
Հայտնի է, որ արքայազն Չարլզի թագադրվելուց հետո, ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության (այն ձեռք է բերվել 1999 թվականին՝ արքայազն Ֆիլիպի և արքայազն Չարլզի միջև, այն ժամանակ), Էդինբուրքի դուքսի տիտղոսն անցնելու է արքայազն Ֆիլիպի և թագուհու երրորդ որդուն՝ արքայազն Էդվարդին։
Արքայազն Ֆիլիպն ու թագուհին չորս երեխա ունեն՝ գահաժառանգ արքայազն Չարլզը, արքայազն Էնդրյուն, արքայադուստր Աննան ու արքայազն Էդվարդ: