
Bloomberg-ը հաշվել է աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստվածների թիվը

Bloomberg-ը հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ մասը ստանում են հարուստ երկրները: Դա պայմանավորված է աշխարհում դեղամիջոցների անհավասար բաշխման հետ:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալության հաշվարկների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 5 տոկոսը:
Պատվաստումների 40 տոկոսն իրականացվել է 27 հարուստ երկրում: Այդ երկրների բնակչությունը աշխարհի բնակչության 11 տոկոսն է: