 
                        Սաուդյան Արաբիան երեք զինվորի մահապատժի է ենթարկել
 
                                    Սաուդյան Արաբիայի ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտել երեք զինծառայողների, ովքեր մեղադրվում են պետական դավաճանության, «թշնամու հետ համագործակցելու» մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պաշտպանության նախարարության կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մահապատիժն արդեն իրականացվել է: Այդուհանդերձ, չի հստակեցվում, թե որ թշնամու մասին է խոսքը:
Միջազգային հանրությունն ու իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս ահազանգել են Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումների առնչությամբ՝ կոչ անելով դադարեցնել մահապատժի կիրառումը:
2020 թվականին Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել 27 մարդ, իսկ դրան նախորդող տարում ռեկորդային՝ 185 մարդ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        