
Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը 99 տարեկանում մահացել է: Այս մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը:
Ֆիլիպն ամուսնացել էր արքայադուստր Եղիսաբեթի հետ 1947 թվականին:
Զույգն ուներ չորս երեխա, 8 թոռ և 10 ծոռ: