Բաժիններ՝

Հնդկաստանում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 130.000 նոր դեպք

Հնդկաստանի առողջապահության նախարարությունն անցած օրվա ընթացքում երկրում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերել է կորոնավիրուսի 131,9 հազար նոր դեպք:

Հնդկաստանը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը երկրում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 13 միլիոն դեպք: Ընդ որում՝ հիվանդությունը հաղթահարել է 11,9 մլն մարդ, բուժումը շարունակում է շուրջ 979 հազարը, կորոնավիրուսից եւ ուղեկցող հիվանդություններից մահացել է 167 հազար մարդ:

Հիվանդացած անձանց ամենամեծ թիվը բաժին է ընկնում Մահարաշտրայի նահանգին, որտեղ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 56,2 հազար նոր դեպք: Ավելի վաղ նահանգի իշխանյությունները երկարացրել են Մահարաշտրայում գործող գիշերային պարետային ժամը, ինչպես նաեւ առեւտրի կենտրոններին, բարերին, ռեստորաններին եւ ոչ մեծ խանութներին թույլատրել են աշխատել ուտելիքի եւ ծանրոցների առաքման համար: Մահարաշտրայից հետո առավել մեծ թվով հիվանդության նոր դեպքեր են հայտնաբերվել Չխաթիսգարխեում (10652), Ութար Փրադեշում (8474), Դելիում (7437) եւ Կառնատակեում (6570): Նաեւ առողջապահության նախարարությունը նշել է, որ անցած օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է COVID-19-ի հետ կապված 780 մահ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս