Բաժիններ՝

Պակիստանում չորս մարդ է զոհվել ոստիկանության հետ ընդհարումների հետևանքով

Ապրիլի 13-ին Պարիստանում առնվազն չորս մարդ է զոհվել, հարյուրավորները՝ վիրավորվել իշխանությունների կողմից «Թեհրիք ի Լաբայք Պակիստան» (TLP) իսլամական կազմակերպության առաջնորդ Ալամա Սաադ Հուսեյն Ռիզվիի կալանավորման դեմ բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում:

Ինչպես ապրիլի 14-ին հաղորդել է Dawn թերթը, նրա կալանավորումը հարուցել է բողոքի զանգվածային ելույթներ, որոնք անցյալ շավաթվա վերջից շարունակվում են Լահորում, Իսլամաբադում, Գուջրանվալում, Փեշավարում և Պակիստանի այլ խոշորագույն քաղաքներում, որտեղ դրանք հանգեցրել են ոստիկանության հետ TLP-ի կողմնակիցների բախումների:

Բողոքավորները քարեր են նետել և բազմիցս հրազենով կրակ բացել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Ռիզվիի կողմնակիցներն արգելափակել են խճուղային ճանապարհները և քաղաքային կենտրոնական մայրուղիները, կազմակերպել են նստացույցեր և փորձել խանգարել հասարակական տրանսպորտի աշխատանքը: Ոստիկանության տվյալներով՝ Փենջաբի հյուսիս – արևելյան նահանգում ընդհարումների ժամանակ վիրավորվել է 300 ոստիկան, սպանվել է իրավակարգի ուժերի մեկ աշխատակից: Ռիզվին և նրա կազմակերպությունը 2020 թվականի նոյեմբերին Պակիստանի կառավարությունից պահանջել են արտաքսել Ֆրանսիայի դեսպանին և խզել առևտրական կապերն այդ երկրի հետ՝ Փարիզի Charlie Hebdo հրատարակությունում Մուհամեդ մարգարեի սրբապիղծ ծաղրանկարների հրապարակման համար և ֆրանսիացի դպրոցի ուսուցիչ Սամյուել Պատիի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով, որն այդ ծաղրանկարները դասարանում ցուցադրել է աշակերտներին և ավելի ուշ սպանվել դրա համար:

Ի պատասխան Ռիզվիի դեմարշի իշխանություններն ապրիլին խոստացել են նրա պահանջները քննարկել Պակիստանի խորհրդարանում, բայց չեն կատարել իրենց խոստումը: Դրանից հետո TLP-ի առաջնորդն իր կողմնակիցներին կոչ է արել դուրս գալու բողոքի ակցիաների և ոստիկանության կողմից ձերբակալվել է անկարգություններ սադրելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս