Բաժիններ՝

ԱՄՆ-ը Գերանիայում 500-ով կավելացնի է իր զորակազմը

ԱՄՆ-ը պատրաստվում է Գերմանիայի տարածքում իր ռազմական ներկայությունն ավելացնել 500-ով: Ապրիլի 13-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ Կարենբաուերն՝ ամփոփելով Բեռլինում ամերիկացի իր պաշտոնակից Լլոյդ Օսթինի հետ կայացած բանակցությունների արդյունքները։

«ԳԴՀ-ում զորքերը կուժեղացվեն 500 զինվորով: Դա համախմբվածության ուժեղ նշան է»,- ասել է նա: Նախարարը չի ճշտել, թե ինչ ժամկտեներում կժամանեն զիծառայողները, հատկապես որ ռազմակայանում կտեղաբաշխվեն եւ որոնք կլինեն նրանց խնդիրները:

Նախորդ նախագահ Դոնալդ Թրամփն ասում էր, որ Վաշինգտոնը ԳԴՀ-ի տարածքում իր զինվորական համակազմի թվաքանակը 34,5 հազարից կկրճատի մինչեւ 25 հազար, եթե Բեռլինը չվճարի նրանց տեղաբաշխման համար եւ չավելացնի պաշտպանության ծախսերը՝ ՆԱՏՕ-ի շրջանակում համաձայնություններին համապատասխան: Գործող նախագահ Ջո Բայդենն այդ պլաններից հրաժարվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս