
Թալիբները հրաժարվել են խորհրդաժողովներին մասնակցել, քանի դեռ օտարերկրյա զորքերը դուրս չեն բերվել Աֆղանստանից

«Թալիբան» շարժումը հայտարարել Է, որ միջազգային խորհրդաժողովներին չի մասնակցի այնքան ժամանակ, քանի դեռ Աֆղանստանից դուրս չեն բերվել բոլոր օտարերկրյա զորքերը:
«Մինչեւ բոլոր օտարերկրյա զորքերը չհեռանան մեր հայրենիքից, մենք չենք մասնակցի խորհրդաժողովներին, որոնց նպատակը Աֆղանստանի ապագայի վերաբերյալ որոշում ընդունելն է»,-արևմտյան ԶԼՄ-ները մեջբերում են Քատարում շարժման գրասենյակի ներկայացուցիչ Մոհամադ Նայիմայի հայտարարությունը:
Ապրիլի 13-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է հայտարարել, թե Աֆղանստանից ամերիկյան զինվորականների դուրսբերումը կավարտի մինչեւ 2021 թվանկանի սեպտեմբերի 11-ը:
Ամերիկյան նախկին վարչակազմը պլանավորել էր դա անել մինչև 2021 թվականի մայիսի 1-ը: Վաշինգտոնը «Թալիբան» շարժման հետ համաձայնագիրը կնքել է 2020 թվականի փետրվարի 29-ին, որպեսզի խաղաղ գործընթաց գործարկի Աֆղանստանում: «Թալիբան»-ը պարտավորվել է Աֆղանստանի տարածքը չօգտագործել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների անվտանգության խարխլման համար, իսկ ԱՄՆ-ը՝ զորքերը դուրս բերել 14 ամսվա ընթացքում, եթե թալիբները պահպանեն ձեռք բերված պայմանավորվածությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։