
Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը

Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվն անցած օրն ավելացել է 13 245-ով: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան Վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում է Գերմանիայի առողջապահության նախարարությանը)՝ ապրիլի 12-ին հրապարակված տվյալները։
Համավարակի սկզբից ի վեր, այսպիսով, վարակ է հայտնաբերվել Գերանիայի 3 011 513 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից երկրում 24 ժամում մահացել է 99 հիվանդ: Համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում Գերմանիայում մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել է 78 452-ի:
Ներկայումս ԳԴՀ-ի 100 հազար բնակչին բաժին է ընկնում վարակման 136,4 դեպք: Այս պահին Գերմանիայում գործում է կարանտին, բայց ոչ այնպես խիստ, ինչպես ձմռանը: Բաց են դպրոցներն ու մանկապարտեզները, վարսավիրանոցները, կոսմետիկայի սրահները, գրախանութներն ու ծաղկի խանութները: Առանց կորոնավիրուսի թեստի կարելի է այցելել հիմնականում սուպերմարկետներ: Վարակվածների թվի աճը հունվարին եւ փետրվարին կրճատվել է, բայց մարտ ամսից ցուցանիշները կրկին սկսել են ավելանալ: Փորձագետները դա բացատրում են կորոնավիրուսի ավելի վարակիչ հանրէահիմքի տարածմամբ: Սահմանափակիչ միջոցները երկարաձգվել են մինչեւ ապրիլի 18-ը, սակայն բացառված չէ, որ դրանք կարող են խստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: