Եվրախորհրդարանը հանդես է եկել 2022 թվականին ԵՄ-ի ծախսերի ավելացման օգտին

Եվրախորհրդարանի պատգամավորները քվերարկել են Եվրամիության 2022 թվականի բյուջեի նախագծի օգտին՝ դրա ծավալը մեծացնելով մինչեւ 171,8 միլիարդ եվրո: Քվեարկության արդյունքները հոկտեմբերի 21-ին հրապարակել է Եվրոպայի այդ ինստիտուտի մամուլի ծառայությունը։

«Խորհրդարանը 2022 թվականի պարտավորությունների հատկացումների ընդհանուր մակարդակը սահմանեց 171,8 միլիարդ եվրոյի չափով, ինչը 2,7 միլիարդ եվրոյով ավելի է բյուջեի այն նախագծի համեմատությամբ, որն առաջարկել է (Եվրոպայի) հանձնաժողովը,- ասված է հաղորդագրության մեջ:- Եվրախորհրդարանականները չեղարկեցին ԵՄ-ի խորհրդի կողմից առաջարկված կրճատումների մեծ մասը»:

Բացի դրանից, նրանք հանդես են եկել Horizon Europe հետազոտությունների եւ նորաստեղծությունների ծրագրում ներդրումները՝ ԵՀ-ի բյուջեի սկզբնական նախագծի համեմատությամբ 305 միլիոն եվրոյով ավելացնելու օգտին: Նրանք նաեւ հանդես են եկել համաեվրոպական տրանսպորտային, էներգետիկական եւ թվային ենթակառուցվածքի ստեղծման, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանման ծրագրերի դոտացիաներն ընդլայնելու օգտին:

Առաջարկվել է լրացուցիչ 137 միլիոն եվրո հատկացնել Erasmus+ կրթական ծրագրի, եւս 700 միլիոն եվրո ավելացնել աղքատ ընտանիքների երեխաների աջակցության ծրագրի համար:

Մամուլի ծառայությունն առանձին ընդգծում է կորոնավիրուսի համավարկի դեմ պայքարի ֆինանսավորումը, այդ թվում COVAX պատվաստանյութերի բաշխման միջազգային մեխանիզմի համար: Պաշտպանության եւ անվտանգության կարիքների համար պատգամավորներն առաջարկել են լրացուցիչ հատկացել 80 միլիոն եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս