Բաժիններ՝

Շրի Լանկայի քաղաքական առաջնորդները որոշել են, որ նախագահ Ռաջապաքսը պետք է հրաժարական տա

Շրի Լանկայի քաղաքական կուսակցությունների առաջնորդները որոշել են, որ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը պետք է հրաժարական տա իր պաշտոնից: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական NewsWire լրատվամիջոցին:

Ավելի վաղ, երբ հայտնի էր, որ Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում տասնյակ հազարավոր ցուցարարներ գրավեցին նախագահի նստավայրը, տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Կոլոմբոյում սկսվել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների խորհրդակցությունը խորհրդարանի խոսնակի նախագահությամբ:

Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունը պետություն է Հնդկաստանից դեպի հարավ՝ Հնդկական օվկիանոսում գտնվող համանուն կղզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031