
Նիդեռլանդների վարչապետը ժամանել Է Կիև

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հուլիսի 11-ին այցով ժամանել է Կիեւ: Այդ մասին հայտնում է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պլանավորված են այցեր Կիեւի մի շարք շրջաններ, որոնք տուժել են մարտական գործողությունների հետեւանքով, եւ հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որտեղ կքննարկվի հետագա աջակցությունն ուկրաինական կողմին:
Անցյալ շաբաթ Նիդեռլանդների կառավարությունը հայտնել է, որ Ուկրաինային ցույց է տվել 172 միլիոն եվրոի ռազմական օգնություն: Դա Ռյուտտեի առաջին այցն է Ուկրաինա փետրվարին Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործղություն սկսվելուց հետո:
Մայիսին Կիև էր այցելել Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության ղեկավար Վոպկե Հուքստրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: