
Ճապոնիայի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել երկու երկրների համագործակցության ամրապնդման օգտին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին եւ նրա գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքը հուլիսի 11-ին Տոկիոյում կայացած բանակցությունների ընթացքում հանդես են եկել երկու երկրների փոխգործակցության ամրապնդման օգտին: Ինչպես նշում է Kyodo գործակալությունը, համապատասխան հայտարարությունն արվել է՝ հաշվի առնելով Չինաստանի աճող ակտիվությունը Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Բացի դրանից, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնության են եկել «նպաստելու Ուկրաինայից հացահատիկի ատահանմանն Աֆրիկայի եւ Մերձավար Արեւելքի երկրներ պարենային ճգնաժամի ֆոնին»:
Բացի դանից, Հայասին բանակցությունների ընթացքում «մտադրություն է հայտնել շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ եւ աջակցություն ցույց տալ Ուկրաինային Գերմանիայի հետ համագործակցությամբ», նշում է գործակալությունը:
Ճապոնիայի նախարարը նաեւ ընդգծել է «Ճապոնիայի եւ Գերմանիայի գործընկերության կարեւորությունը 2023 թվականին Հիրոսիմայում Յոթի խմբի հաջորդ գագաթնաժողովի հաջող անցկացման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: