Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կհանդիպի Իրանի ատոմային գերատեսչության ղեկավարի հետ

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին մտադիր է սեպտեմբերի 26-ին հանդիպել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի հետ, որպեսզի քննարկի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները։

«ՄԱԳԱՏԷ-ն միջուկայն կարգավորիչ է, եւ մենք լրջորեն ենք մոտենում մեր աշխատանքին: Մենք պետք է կանխենք միջուկային զենքի տարածումը եւ համոզվենք, որ դա բարիք է (ատոմային էներգիա ի բարօրություն խաղաղության եւ զարգացման), չի վերածվի ավերման եւ տառապանքներ պատճառող գործիքի,- սեպտեմբերի 26-ին ասել է Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 66-րդ ամենամյա նստաշրջանում:- Ավելի ու ավելի շատ երկրներ են առաջ շարժվում ատոմային Էներգիայի ուղղությամբ:

Ներկայումս մենք ունենք մի քանի խնդիրներ, այդ թվում այն խնդիրները, որոնք հայտնվում են մամուլի վերնագրերում, որոնք մենք պետք է կարգավորենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Եվ ես ողջունում եմ Իրանի Ատոմային գործակալության նախագահին, որի հետ մենք կհանդիպենք այսօր ավելի ուշ, որովհետեւ մենք պետք է որոնենք ընդհանուր որոշումներ այն խնդիրների համար, որոնք չեն վերանա, եթե մենք դրանք չլուծենք համագործակցության միջոցով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս