Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայի կառավարության սեպտեմբերի 26-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարց:

Այս մասին հայտնում է թուրքական yenisafak.com-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված են երկրի տնտեսական զարգացումներին, Թուրքիայի արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտներին, Թուրքիա-Հունաստան հարաբերություններում առկա լարված իրավիճակին, ռուս-թուրքական հարաբերություններին, Թուրքիայի կողմից իր սահմաններից դուրս իրականացվող ռազմական գործողություններին, ինչպես նաև Իսրայելի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Օրակարգի համաձայն՝ Էրդողանը նիստի ավարտին ուղերձով կդիմի Թուրքիայի հանրությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930