Մոսկվան չի բացառում Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի բնակիչների զորահավաքը

Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի հետ պատերազմելու նպատակով ոչ միայն ռուսների, այլև Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի բնակիչների զորահավաքի հնարավորությունը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Առկա տեղեկություններով, Աբխազիայի ու Ցխինվալիի շրջաններից հնարավոր է զորակոչել մի քանի հազար մարդու:

Ի դեպ, սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ուկրաինական պատերազմի համար բնակչության «մասնակի զորահավաքի» մասին և ստորագրել համապատասխան հրամանագիր, որի հանրությանը հասանելի հատվածում չեն սահմանվում այն ​​պարամետրերը, ըստ որոնց ուրվագծվում է «մասնակի» զորահավաքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930