
ԱՄՆ-ը համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային զենքի ստանդարտներին AUKUS-ի համապատասխանության հարցով

Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ՝ միջուկային զենքի չտարածման «ամենաբարձր» ստանդատներին AUKUS միավորման (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա եւ ԱՄՆ) համապատասխանության հարցով: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 26-ին ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 66-րդ ամենամյա նստաշրջանում ընթերցել է Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը:
«Մենք սերտորեն համագործակցում ենք ՄԱԳԱՏԷ-ի հետ, որպեսզի ապահովենք Ավստրալիայի, Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ-ի միջեւ AUKUS գործընկերության համապատասխանությունը (միջուկային զենքի) չտարածման ամենաբարձր ստանդարտներին»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: