9 մարդ զոհվել եւ 20-ը տուժել են Իժեւսկի դպրոցում իրականացված հրաձգության հետեւանքով
9 մարդ զոհվել, եւս 20-ը տուժել են Իժեւսկի թիվ 88 դպրոցում իրականացված հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել են Ուդմուրտիայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում:
«Ներկայում ոստիկանները հայտնաբերել են հրաձգությունն իրականացրած տղամարդու մարմինը: Առկա տվյալների համաձայն, նա վերջ Է տվել իր կյանքին: Ներկայում հայտնի Է նրա գործողությունների հետեւանքով վեց զոհվածի եւ շուրջ 20 տուժածի մասին: Տեղեկատվությունը ճշտվում է»,-ասվում է տելեգրամ-ալիքում պաշտոնապես հրապարակված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչելովը հայտնել Էր, որ սպանվել դպրոցի պահակը, կան զոհեր երեխաների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: