![](/banners/BeFunky-design.jpg)
Անհամբեր սպասում եմ նախագահ Մակրոնի հետ կարևոր բանակցություններին. Փաշինյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/Pashinyan-Macron.jpg)
Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցությունների մասին:
«Թվիթեր»-ի իր էջում այսօր Նիկոլ Փաշինյանը գրել է. «Այսօր Փարիզում անհամբեր սպասում եմ նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին»:
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել աշխատանքային այցով: Սեպտեմբերի 26-ի երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա ՀՀ վարչապետի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: