
Ուկրաինական հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով:
«Առաջվա պես համոզված եմ, որ որոշակի պահի հարկավոր կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Մակրոնը՝ նոյեմբերի 7-ին հանդես գալով Շարմ Էշ Շեյխում (Եգիպտոս) տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որտեղ նա մասնակցում է COP27-ին՝ կլիմային նվիրված ՄԱԿ-ի համաշխարհային խորհրդաժողովին:
Այդ պահը, կարծում է նախագահը, կորոշի Ուկրաինան: Դրա հետ մեկտեղ Մակրոնը հաստատել Է Ֆրանսիայի կողմից Ուկրաինային աջակցությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: