
Գերմանիան և ԵՄ անդամ 8 այլ երկրներ նախատեսում են ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Գերմանիան և ԵՄ անդամ ութ այլ պետություններ մտադիր են ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, գրում է Der Spiegel ամսագիրը՝ չհրապարակելով իր աղբյուրները։
Չորեքշաբթի օրը Բրյուսելում ներկայացվել է 31 առաջարկից կազմված փաթեթ, որն ուղղված է անվտանգության ոլորտի անհատների եւ հաստատությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, ինչպես նաեւ Իրանում պատասխանատու ընկերություններին «ճնշելուն»:
Միջոցառումները ներառում են ակտիվների սառեցում եւ ճանապարհորդության արգելք: Փաթեթը ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից հավանության արժանանալու լավ շանսեր ունի՝ նոյեմբերի 14-ին կայանալիք իրենց հաջորդ հանդիպման ժամանակ, ասել է աղբյուրը: