Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի արձակումների պատճառով անհրաժեշտ են համաշխարհային հանրակցության գործողությունները. Պետդեպ

ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը նոյեմբերի 6-ին ճապոնացի եւ հարավկորեացի պաշտոնակիցների հետ կայացած հեռախոսազրույցում նշել է համաշխահային հանրակցության համատեղ գործողությունների անհրաժեշտությունը վերջերս ԿԺԴՀ-ի իրականացրած հրթիռային արձակումների պատճառով: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։

Ինչպես հետեւում է փաստաթղթից, կոնսուլտացիաներին մասնակցել են Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Տակեո Մորին եւ Կորեայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Չո Հյոն Դոնը: Նրանք եւ Շերմանը, Փրայսի խոսքով, քննարկել են «ԿԺԴՀ-ի վերջերս ձեռնարկած վտանգավոր գործողությունները, որոնք նպատակաուղղված են էսկալացիայի»:

Երեք երկրների դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչները «դատապարտել են ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների, ներառալ միջմայրցամաքային հրթիռի բազմաթիվ արձակումները, ինչպես նաեւ այն հրթիռի խելացնոր արձակումը, որն ընկել է Կորեայի Հանրապետության ափի մերձակայքում»:

Շերմանը «հավաստել է Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի պաշտպանության՝ ԱՄՆ-ի անհողդողդ հանձնառությունը եւ ընդգծել համաշխարհային հանրակցության համատեղ գործողությունների անհրաժեշտությունը, որպեսզի ԿԺԴՀ-ն պատասխանատվության ենթարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձեւերի մշտական աղաղակող խախտումների համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս