Twitter-ը պետք է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում. Իլոն Մասք
Ամերիկացի միլիարդատեր եւ ձեռնարկատեր Իլոն Մասքը, որը Twitter սոցիալական ցանցի սեփականատերն է, հայտարարել է, որ այն պետք է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում: «Twitter-ն անպայմանորեն պետք է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում»,-հայտարարել է Մասքը:
Նա նշել է, որ հենց դա է Twitter-ի առաքելությունը: Հոկտեմբերի վերջին Մասքը վերջնականապես փակել է Twitter-ի ձեռքբերման 44-միլիարդանոց գործարքը: Նա խոստացել է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը շատ են քննադատել խիստ գրաքննության համար, եւ ստեղծել կոնտենտի մոդերացիայի խորհուրդ, իսկ առայժմ խորհուրդը չի աշխատի. չի ընդունի գլոբալ որոշումներ խմբագրական քաղաքականության եւ արգելափակված օգտահաշիվների վերականգնման վերաբերյալ:
Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնվել է 2006 թվականին: Ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն է՝ համառոտ հաղորդագրությունների փոխանակման համար: Կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: