
Սեմյոն Պեգովը թրոլլինգ է անում` ծաղրելով ուկրաինական մեդիաներին և տելեգրամ-ալիքներին

Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը վիրավորվել Էր Դոնեցկի մերձակայքում և վիրահատության ենթարկվել: Ապաքինվելուց հետո նա հիվանդանոցից դուրս գրման լուսանկարներ էր հրապարակել և ի պատասխան ուկրաինական տելեգրամային ալիքների և մեդիա այլ ռեսուրսներով տարածվող` ոտքի ամպուտացման մասին կեղծ տեղեկությունների, ծաղրելով գրել է.
«Այո, իսկապես ոտքս կտրեցին, բայց հենց հիմա ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցները փորձում են այն աճեցնել իմ ցողունային բջիջների վերքերից։
Խոստանում են` մեկ ամսվա ընթացքում կլինի։ Այնուհետև, իհարկե, բարդ վիրահատություն է սպասվում»,– ծաղրանքի է ենթարկել իր տելեգրամյան ալիքում: