Բաժիններ՝

Գերմանիայում հեղաշրջման փորձից հետո Բունդեսթագում որոշել են վերանայել անվտանգության միջոցառումները

Բունդեսթագի պատգամավորներն այսօր հայտարարել են խորհրդարանում անվտանգության ապահովման միջոցառումները վերանայելու որոշման մասին: Պատճառն այն է, որ այս շաբաթվա սկզբին ձերբակալվել էին տասնյակ մարդիկ, որոնք կասկածվում են կառավարական հաստատությունների վրա հարձակում նախապատրաստելու մեջ: Այս մասին հաղորդում է Интерфаксե գործակալությունը:

«Մենք հանգամանորեն կստուգենք, թե անվտանգության որ միջոցները պետք է փոխելե,- ասել է Բունդեսթագի փոխնախագահ, «Կանաչների» պատգամավոր Կատրին Գյորինգ-Էքարդը։

Սոցիալ-դեմոկրատների պատգամավոր Սեբաստիան Հարթմանն, իր հերթին, նշել է, որ «Բունդեսթագը պետք է վերանայի իր մոտեցումն անվտանգության հարցում»: «Անձամբ ես ինձ ապահով եմ զգում, բայց վստահությունս անսահման չէ»,- հավելել Է նա։

Այս շաբաթ Գերմանիայում ծայրահեղ աջերի դեմ լայնածավալ արշավներ են տեղի ունեցել, ավելի քան 20 մարդ է բերման ենթարկվել։

Գերմանիայի դատախազությունում հայտնել են, որ կասկածյալները, ենթադրաբար, անցյալ տարի ստեղծել են «ահաբեկչական կազմակերպություն՝ նպատակ ունենալով տապալել Գերմանիայում գոյություն ունեցող պետական համակարգը և այն փոխարինել պետության սեփական ձևով, որն արդեն ստեղծման փուլում էր»։

Գերատեսչությունում հավելել են, որ այս խմբի ղեկավարներն են 71-ամյա Հայնրիխ Պ.Ռ.-ն և 69-ամյա Ռյուդիգեր Վ.Պ.-ն։ Ըստ Spiegel-ի՝ առաջինը ազնվական ոչ մեծ ընտանիքի անդամ է, իսկ երկրորդը՝ նախկին դեսանտային։

Ըստ Գերմանիայի իշխանությունների՝ խումբը ծրագրել էր գրոհել Բունդեսթագի շենքը, պատանդ վերցնել պատգամավորներին, ինչպես նաև հարձակվել էլեկտրակայանների վրա՝ նպատակ ունենալով առաջացնել Էլեկտրամատակարարման խափանումներ՝ ներկայիս կառավարության դիրքերը խարխլելու, քաղաքացիական պատերազմի պայմաններ ստեղծելու, դաշնային կառավարությունը տապալելու և իշխանությունը նվաճելու նպատակով։ Հատուկ ծառայությունների տեղեկատվության համաձայն՝ խումբը պլանավորել Էր, թե ովքեր կզբաղեցնեն որոշակի նախարարական պաշտոնները։ Հնարավոր հեղաշրջման դեպքում խմբավորումը ռեգենտ կնշանակեր Հայնրիխ Պ.Ռ.-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս