Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հարցեր

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Ընդգծվել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031