Բաժիններ՝

COVID-ով հիվանդացության ու վիրուսից մահացության դեպքերն աշխարհում շարունակում են նվազել. ԱՀԿ

COVID-19 կորոնավիրուսով հիվանդացությունն աշխարհում շաբաթվա ընթացքում նվազել է 3 տոկոսով, մահացությունը՝ 17 տոկոսով, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

Նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով հիվանդացությունը նվազել է բոլոր տարածաշրջաններում, բացի ամերիկյանից. այնտեղ տվյալ ցուցանիշն ավելացել է 14 տոկոսով: Հիվանդացության թվի առավել մեծ անկում գրանցվել է Աֆրիկայում (78 տոկոսով) և Հարավարևելյան Ասիայում (27 տոկոսով):

Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 2,9 մլն նոր դեպք:

COVID-19-ից մահերի թիվը շաբաթվա ընթացքում աննշան աճել է միայն Հարավարևելյան Ասիայում (3 տոկոսով), մյուս տարածաշրջաններում գրանցվել է անկում: Մահվան դեպքերի թվի ոչ մեծ նվազում է արձանագրվել Աֆրիկայում (83 տոկոսով) և Արևելյան Միջերկրականում (33 տոկոսով):

Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ով պայմանավորված շուրջ 7800 մահվան դեպք: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 647,9 միլիոն դեպք և հիվանդության հետևանքներից շուրջ 6,6 մլն մահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս